ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է երկրի` կյանքի համար ամենավտանգավոր քաղաքների ցանկը: Արդեն երրորդ տարին է, ինչ առաջին հորիզոնականում է Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքը:

ՀԴԲ փորձագետների տվյալներով` ամենավտանգավոր քաղաքներին միավորում է տնտեսության զարգացման ցածր մակարդակն ու աղքատության բարձր ցուցանիշները: Շատ բարձր են նաեւ գործազրկության ցուցանիշներն ու կրթության ցածր մակարդակը:

2012թ Ֆլինտում արձանագրվել է 2.7 հազար բռնի հանցագործություն, այդ թվում` 63 սպանություն, 1.9 հազար հարձակում: Երկրորդ հորիզոնականում է Միչիգան նահանգի Դեթրոյտ քաղաքը, երրորդում` քալիֆորնիական Օքլենդը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, անբարենպաստ քաղաքների ցանկում են Բրիջպորտը, Նոր Օռլեանը, Սենտ-Լուիսն ու Կանզաս-Սիթին, Մեմֆիսը, Սթոքթոնը, Բիրմինգհեմը, Նյու-Հեյվնը, Բալթիմորը, Քլիվլենդը, Ջեքսոնը, Նյուարկը, Ատլանտան, Միլուոկին: