Գործազրկության մակարդակը Թուրքիայում 2009 թվականի մարտին հասել է 15.8 տոկոսի: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլի գազեթե» թերթը: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ գործազրկությունը աճել է 4.8 տոկոսով: 2008 թվականի մարտի դրությամբ Թուրքիայում գործազրկությունը կազմում էր 11 տոկոս: