Լիբիայի պաշտպանության նախարարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում արյունահեղ մարտերից հետո: Այդ մասին հայտարարել է վարչապետ Ալի Զեյդանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում:
10 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը վիրավորվել են Տրիպոլիում զինված խմբավորումների բախումների հետեւանքով: Ներկայումս մայրաքաղաք կանոնավոր զորքեր են մտցվել, հաղորդում է «Գազետա.ru»-ն:
Հունիսի 27-ի գիշերը Տրիպոլիի ողջ տարածքում կրակոցներ են հնչել, մինչ այժմ անհայտ է, թե ով է սկսել հարձակումը: Մարտերի պատճառով քաղաքի հիմնական մայրուղիները կտրված են եղել:



























