Մոսկվայի ոստիկանությունը հայտարարել է քրեական աշխարհի դեմ «Զասլոն-1» հատուկ գործողության նախապատրաստման մասին: ՆԳՆ Մոսկվայի ԳՎ պետ Անատոլի Յակունինը հայտնել , որ հուլիսի 1-ից մեկնարկող գործողության ընթացքում ոստիկանները որոնելու են ապօրինի ներգաղթյալներին, մասնավոր տաքսիստներին եւ փողոցային գողերին: Խստացվելու է նաեւ պայքարը մաքսանենգ արտադրանքի, էթնիկ խմբավորումների եւ որջերի դեմ:
Յակունինը հատուկ հեռախոսահամար է նշել, որով կարելի է զանգահարել եւ հայտնել տարբեր հանցագործությունների, խախտումների, ներգաղթյալների գտնվելու վայրերի մասին:

























