Նյու Յորքում  83 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի հայտնի լուսանկարիչ Բերթ Շթերնը` Մերիլին Մոնրոյի մահից վեց շաբաթ առաջ արված լեգենդար լուսանկարների հեղինակը: Շթերնի մահվան մասին հայտնել է նրա ընկերուհի, ռեժիսոր Շաննա Լոմեյսթերը:

Իր կեսդարյա աշխատանքային գործունեության ընթացքում Շթերնը բազմաթիվ հայտնի գեղեցկուհիների է լուսանկարել, այդ թվում՝ Օդրի Հեփբորնին, Էլիզաբեթ Թեյլորին, Սոֆի Լորենին եւ Բրիջիդ Բարդոյին: Սակայն նրան հռչակ էին բերել Մերիլին Մոնրոյի լուսանկարները, որոնք արվել էին  Քալիֆորնիայի Bel-Air հյուրանոցում` 1962թ., Մերիլինի մահվանից վեց շաբաթ առաջ:  Շթերնը հոլիվուդյան դերասանուհու 2,5 հազարից ավելի լուսանկարի հեղինակ է, որոնք հետագայում հրատարակել էր առանձին գրքով, գրում է NEWSru.com-ը:

Շթերնի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում եւ ցուցասրահներում, այդ թվում՝  Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանում (MoMA), գրում է Lenta.ru-ն: