Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները ստորագրվել և հաստատվել են հրապարակման 2013թ. հունիսի 27-ին:

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգումը իրականացվել է  «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ կողմից:

Անկախ աուդիտորական եզրակացության համաձայն, ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով համապատասխանում են համախմբված ֆինանսական հաշվետվություններին, որոնց վերաբերյալ աուդիտորական կազմակերպությունը արտահայտել է իր դրական կարծիքը: