Հայաստանում 12ամսյա գնաճը 2013 թ. հունիսին կազմել է 6.5%, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն: Առաջին անգամ 2013 թ. ընթացքում գնաճի մակարդակը դուրս է թույլատրելի 4+-1,5% միջակայքից:
Ընդ որում՝ գնաճի արագացումը տեղի է ունեցել մինչ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի բարձրացումը:
Այնուամենայնիվ՝ վիճակագրությունը փաստում է, որ հունիսին մայիսի համեմատ Հայաստանում գները նվազել են 0.1%-ով: Սակայն սովորաբար հունիսին գներն ավելի բարձր տեմպով են նվազում՝ կապված գյուղմթերքների սեզոնային գնանկման հետ: Այս տարի, մի շարք բնակլիմայական գործոններով պայմանավորված, գյուղմթերքների գները ավելի քիչ են նվազել, ինչն անդրադարձել է գնաճի ընդհանուր տեմպի վրա:
Այսպես՝ պարենային ապրանքների 12ամսյա գնաճը կազմել է 8.7%, իսկ ոչ պարենայինը՝ 4.8%, ծառայությունների սակագներինը՝ 3,4%:





























