Հունիսի 26-ին  Քաշաթաղի շրջանի Կրմեն գյուղի բնակիչ, 1954թ. ծնված Ա. Ե-ի տնից գողություն է կատարվել:

ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը հունիսի 24-ին, ժամը 18:30-ի սահմաններում, կատարել են ՀՀ Կապան քաղաքի բնակիչներ` 57-ամյա Գ. Գ-ն, 33-ամյա Վ. Գ-ն, 31-ամյա Դ. Թ-ն եւ 38-ամյա Ա. Դ-ն:

Հայաստանի ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված անձինք հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել ոստիկանության Քաշաթաղի շրջբաժին:

Գողոնն առգրավված է: