Հոմս նահանգի` սիրիական ընդդիմության ահաբեկիչներից լիովին ազատագրված Թել-Քալյահ քաղաքի կենտրոնական հրապարակում տոնական հանրահավաք է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը, ակցիայի մասնակիցները տոնել են քաղաքի` նորմալ կյանքին վերադառնալը եւ ահաբեկիչների հանդեպ տարած հաղթանակը: Նրանք շնորհակալություն են հայտնել բանակին` քաղաքը ահաբեկիչներից մաքրելու համար:

Հոմսի նահանգապետ Ահմադ Մունիր Մուհամմադը, հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով, քաղաքի բնակիչներին իրենց տները վերադառնալու կոչ է արել: Թել-Քալյահի քաղխորհրդի նախագահը հայտարարել է, որ արդեն սկսվել են քաղաքի ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքները: