Վանաձորում տեխնոպարկի դիզայնի համար մրցույթ կարող է հայտարարվել մինչեւ այս տարեվերջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նա հիշեցրել է, որ տեխնոպարկի ստեղծման ծրագիրը հաստատել է Համաշխարհային բանկը: Ոչ հեռու ապագայում կսկսվի մրցույթի նախապատրաստման փուլը: Ծրագիրը կկառավարի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Նշենք, որ Հայաստանի տարածքում գործում է երկու տեխնոպարկ: Առաջինը գտնվում է Երեւանում («Վիասֆեր») եւ կոմերցիոն բնույթ ունի: Երկրորդը ստեղծվել է Գյումրիում Էկոնոմիկայի նախարարության նախագծի շրջանակներում:

Վանաձորում տեխնոլոգիական արտադրությունների շարքում գործում է «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերությունը, ինչպես նաեւ «A-2» ԲԲԸ-ի Վարաձորի մասնաճյուղը, որը գազի հաշվիչների կորեկտորներ է նախագծում: