«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 07.00-ից մինչեւ հունիսի 30-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Հ.Հովսեփյան, Տարոնց փողոցների, Արտաշիսյան փողոցի եւ նրբանցքների, Շիրակի փողոցի եւ 1-5 նրբանցքների, Բագրատունյաց փող. 1-50 շենքերի, Արարատյան փող. 1-68 շենքերի, Չեխովի 11-ից բարձր, Եղբայրության 17-ից բարձր, Մանանդյան 15-ից բարձր համարների, Վերին Չարբախ թաղամասի, Ներքին Չարբախի 3, 10, 11 փողոցների ու նրբանցքների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























