Էլեկտրականության թանակցումը ավելի մեծ ազդեցություն կունենա ալյուրի վրա, քան գազինը: NEWS.am-ի թղթակցին ասաց «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը: Հացահատիկից ալյուր է ստացվում էլեկտրականության միջոցով, իսկ գազն օգատգործվում է միայն տաքացնելու համար:
Սակայն, իհարկե, գազից կթանկանան ապարանքներն ու ծառայությունները: Այդ թվում` մեր աշխատակիցներինը, որոնց աշխատավարձը պատրաստվում ենք ինդեքսավորել: Սակայն մեր ինքնարժեքի մեջ էլեկտրականության դերը մեծ է: Ընդ որում` ոչ միայն մեր, այլեւ երկաթուղու, որը տեղափոխում է մեր ցորենը»,-ասում է Գ. Նիկողոսյանը: Բայց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հանդես չի եկել սակագնային քաղաքականության փոփոխություններով, այնպես որ դժվար է կանխատեսել, թե ինչքան կփոխվի ալյուրի ինքնարժեքը:
Մասնագետների գնահատակններով` 1 տոննա ցորենն աղալու համար ծախսվում է 70-100կվտ էլեկտրաէներգիա:
Նշենք, որ 2013 թ. հուլիսի 7-ից խոշոր գազասպառողների համար գազի սակագինը 243,13 դրամից կդառնա 276,98 դրամ: Կոմերցիոն բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագինը ցերեկային ժամերի համար 1 կվտ-ի դիմաց կդառնա 29-35 դրամ` ներկայիս 21-25 դրամի փոխարեն:





























