Հուլիսի 1-ից «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը կվերահրատարակվի։ Եվ կարժենա 200 դրամ։ Այս մասին հայտնում է թերթը եւ հավելում.
«Մենք հասկանում ենք, որ առանց այն էլ մարդկանց սոցիալական վիճակն օրեցօր վատանում է, որ առանց այն էլ մեր ընթերցողներից շատերն ամեն օր ընտրության առաջ էին՝ հա՞ց գնել, թե՞ թերթ, բայց եթե ուզում ենք իրապես ազատ մամուլ ունենալ՝ ճանապարհը սա է...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























