Վրաստանում արտասահմանցիներին եւ արտասահմանցիների կողմից գրանցված իրավաբանական անձանց գյուղատնտեսական հողեր հատկացնելու մորատորիումներ են հայտարարվել։ Դրանք կգործեն մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը։ «Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհման իրավունքի մասին» օրենքի փոփոխությունը Վրաստանի խորհրդարանը հաստատել է հունիսի 28-ին;
Մորատորիումները չեն վերաբերի գյուղատնտեսական այն հողերին, որոնք արդեն արտասահմանցիների սեփականությունն են, հայտնում է «Ինտերպրեսնյուսը»:
Օրինագծի հեղինակներից մեկը` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գիգլա Ագուլաշվիլին, Civil.ge-ին հայտնել է, որ 2014թ. վերջն առավելագույն ժամկետն է, եւ հնարավոր է, որ այդ մորատորիումը չեղյալ կհայտարարվի էլ ավելի վաղ, եթե մինչ այդ կարգավորվեն ագրարային նշանակության հողատարածքների հետ կապված խնդիրները:
Ըստ Ագուլաշվիլիի տեղեկության` արտասահմանյան պետությունների քաղաքացիներին հողատարածքների վաճառքի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, սակայն, ըստ ոչ պաշտոնական տեղեկության, խոսքը շուրջ 30 հազար հա-ի մասին է. որոնք կազմում են Վրաստանի գյուղատնտեսական հողատարածքների 4%-ը:
Ըստ տարածված տեղեկության` վերջին տարվա ընթացքում Հնդկաստանից 2000 ֆերմերներ Վրաստանում էին վերաբնակությու հաստատել երկրի արեւելքոմ հողատարածքներ ձեռք բերելուց հետո:
Օրինագծի քննարկմանը չեն մասնակցել Ազգային շարժման պատգամավորները, քանի որ նրանք բոյկոտել են խորհրդարանական աշխատանքը: Օրինագիծն ուժի մեջ կմտնի միայն նախագահ Սահակաշվիլիի ստորագրելուց հետո:





























