Adidas ընկերության նախկին սեփականատեր, ֆրանսիացի գործարար Բերնար Թափիի դեմ հարուցվլ է քրեական գործ։ Նրան հանցախմբի կազմում մեքենայության մեջ են մեղադրել՝ Adidas ընկերության վաճառքի վիճաբանական գործարքի հետ կապված։ Փարիզի դատարանը որոշել է, որ տղամարդն առայժմ հսկողության տակ է մնալու։
Adidas-ի վաճառքի գործարքին մասնակցել են ֆրանսիացի շատ ազդեցիկ քաղաքական գործիչներ` ներառյալ ԱՄՀ-ի ղեկավար Քրիսթին Լագարդը, որն այն ժամանակ Ֆրանսիայի ֆինանսների նախարարն էր: Մեղադրանք է ներկայացվել նաեւ France Telecom ընկերության ղեկավար Սթեֆան Ռիշարին, որն այն ժամանակ Լագարդի տեղակալն էր, հայտնում է rbc-ն:
Խոսքը 1993թ. գործարար եւ քաղաքական գործիչ Թափիի կողմից Adidas ընկերության իր մասնաբաժնի վաճառքի մասին է: Գործարքի իրականացման համար հատուկ կոնսորցիում էր ստեղծվել, որը ղեկավարում էր Credit Lyonnais բանկը: Երբ գործարքը կնքվել էր, Թափին բանկին մեղադրել է խաբեբայության մեջ եւ 285 միլիոն եվրո փոխհատուցում պահանջել, որը ստացել էր 2008թ.։
Տվյալ գործով առանցքային վկա է Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիսթին Լագարդը։





























