Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գետահովիտ գյուղի սկզբնամասից` երկաթգծի տարածքում գտնվող վագոն-տնակից, բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Աշոտ Խ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Խափանման միջոցը` կալանք:





























