Առաջին թեթեւ քաշային կարգում WBC եւ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը եւ չեմպիոնի տիտղոսի հավակնորդ Ռոդրիգո Հերրերոն մամուլի ասուլիս են տվել՝ նվիրված այսօր կայանալիք իրենց մենամարտին։
«Showtime-ն իմ հարազատ տունն է, եւ ես անհամբերությամբ եմ սպասում այդ հեռուստալիքով հեռարձակվող մեր մենամարտին։ Հերրերոյի հետ մենամարտում ես կարող եմ ցույց տալ իմ ողջ կարողությունները։ Ռոդրիգոն լավ տղա է։ Նա կռվել է լավ բռնցքամարտիկների դեմ եւ իրեն լավ է դրսեւորել։ Այնպես որ ես չեմ թերագնահատում իմ մրցակցին։ Հերրերոն մեծ ապագա ունի բռնցքամարտում»,- հավելել է Դարչինյանը։
«Ես շատ ուրախ եւ հուզված եմ։ Այս հնարավորությանը ես սպասել եմ ողջ կյանքում։ Երբ ինձ առաջին անգամ ասացին, որ մենամարտ կանցկացնեմ չեմպիոնի տիտղոսի համար, չէի հավատում։ Դա մեծ անակնկալ էր ինձ համար։ Երկար ժամանակ չէի կարողանում մոռանալ այդ նորությունը։ Միայն մարզումների ժամանակ հանգստացա։ Գիտեմ, որ շատերը չեն լսել իմ մասին եւ կարծում եմ, որ ես այդքան էլ լավ բռնցքամարտիկ չեմ։ Սակայն խոստանում եմ, որ ռինգում չեմ ընկնի առաջին կամ 12-րդ ռաունդներում։ Ես անակնկալ կմատուցեմ»,- մեջբերում է Հերրերոյին Championat.ru.



























