Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. հունիսի 18-ից ՌԴ Սախալինի մարզի Յուժնո-Սախալինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոց պատրաստելու, պահելու եւ փոխադրելու մեղադրանքով:

Արմեն Ղ.-ն ձերբակալված է եւ գտնվում է ոստիկանության Վանաձորի բաժնի ՁՊՎ-ում: