Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը չի մեկնաբանում ՃՏՊ-ների պատճառները` հրապարակելով միայն վիճակագրություն: Այս մասին հայտարարեց Վարորդների պաշտպանության  «Աքիլես» ՀԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Մենք պետք է ծանոթ լինենք ճանապարհային ոստիկանության վերլուծության հետ. թե ինչու է այս կամ այն խախտումը կրկնվում այս կամ այն հաճախականությամբ: Մեզ հայտնում են միայն վթարների վիճակագրությունը: Օրինակ, հետիոտնի նկատմամբ վրաերթները կազմում են ողջ ՃՏՊ-ների 30-31%-ը: Սակայն  ինչու են այդքան շատ եւ որն է դրա պատճառը: Մենք կցանկանայինք լսել ՃՈ պարզաբանումները»,-հայտարարեց Է. Հովհաննսիյանը:

Խախտումները, ըստ նրա, կարող են կապված լինել կոնկրետ վայրի հետ. օրինակ, Դավիթաշենի կամրջի վրա երբեք վթար տեղի չի ունենում, սակայն անմիջապես կամրջից հետո բավականին հաճախ են վթարներ լինում: «Գուցե պատճառն այն է, որ կամրջի վրա տեսադիտարկման խցիկ կա, իսկ կամրջի տարածքից դուրս` ոչ»,-նշեց Է. Հովհաննիսյանը: