Մոսկվայում ձերբակալվել են հարսանիքի ժամանակ կրակոցներ արձակած անձինք: Հերթական միջադեպը գրանցվել է Վարշավյան մայրուղում: Հարսանքավորների ազգության մասին չի հաղորդվում:
Ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգ էր ստացել ժ. 10:45-ին: Կրակողների նկատմամբ հետախուզման հատուկ ծրագիր էր հայտարարվել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հարսանիքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է տրավմատիկ ատրճանակ:
Փորձաքննության ժամանակ կպարզվի, թե հրաձգությունն արդյոք տվյալ զենքից է կատարվել: Թեեւ հարսանեկան շարասյան մասնակիցներից մեկն արդեն խոստովանել է, որ օդ է կրակել:

























