Ինգուշիայում պատանին, ով առեւանգել են ուրիշի հետ նշանված աղջկան, ստիպված է լինելու 300 հազար ռուբլի տուգանք վճարել: Նման վճիռ է կայացրել հանրապետության մահմեդականների խորհրդաժողովը: Դրան մասնակցել են մոտ 800 հայտնի կրոնական գործիչներ, մուֆթիներ, իշխանության եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի որոշմամբ, երիտասարդը պետք է տուգանքը վճարի մզկիթին, որտեղ իմամն այդ գումարից օգնություն է ցուցաբերելու կարիքավորներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իր ելույթում հանրապետության մուֆթի Իսա-Հաջի Խամխոեւը հայտնել է, որ տարածաշրջանում դեպքեր են եղել, երբ աղջկա առեւանգման համար արյուն է թափվել: Նա այդ փաստերն ամոթալի է անվանել:

Իսկ նախագահ Յունուս-բեկ Եվկուրովն ընդգծել է, թե նշանված աղջիկներին առեւանգելու փաստերը հաճախակի են դարձել եւ պետք է պայքարել դրանց դեմ: