Հնդկաստանի Ութարակհենդ նահանգում ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով զոհերի թիվը հասել է 10 հազար մարդու: Ավելի վաղ հաղորդվում էր 6,5 հազար զոհի մասին:

Նշվում է, որ Ութարակհենդի լեռներում մոտ 4 հազար մարդ է գտնվում, եւ փրկարարները չեն կարողանում հասնել այնտեղ, բոլոր ճանպարհները ջրհեղեղը ողողել է, հաղորդում է  «Վեստին»:Հնդկաստանի հյուսիսում տեղատարափ անձրեւների հետեւանքով գետերը դուրս են եկել հուներից , որի արդյունքում բազմաթիվ բնակավայրեր ողողվել են:

Փրակարներին հաջողվել է գտնել 822 զոհերի մարմիները: Փրկարարաորոնողական աշխատանքների  համար օգտագործվում է  55 ուղղաթիռ: