Ներկայումս ռուսաստանյան իշխանությունները պետք  է որոշեն, թե ինչպես վարվել ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հետ, հայտարարել է Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորեան:

«Ներկայումս Սնոուդենի ժամանման վայրի մասին որոշումը ռուսաստանյան իշխանությունների ձեռքում է»,- ասել է նա` հանդես գալով տեղական հեռուստաալիքով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:Նա ավելացրել է, որ ապաստանի հայտերի ներկայացման գործընթացը ենթադրում է  ժամանում Էկվադորի տարածք:

Կորեան նշել է, որ Սնուոդենի հետ կապված իրավիճակն Էկվադորի մեղքով չի առաջացել: Նրա խոսքով, Էկվադորին ապաստանի հայցով դիմելու մասին Սնոուդենին խորհուրդ է տվել «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը: