ԿԺԴՀ իշխանությունները Հարավային Կորեայի սահմանին նոր հրթիռային սարքավորումներ են տեղակայել, որոնք ունեն մինչեւ 70 կմ հեռահարություն: Այդպիսով նրանք կարող են օգտագործվել Սեուլին հարվածելու համար:

Միաժամանակ Փհենյանը սահմանին նորերով է փոխարինում հրետանային տեխնիկան, հաղորդում է «Ռոսբալտը»:Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Հարավային Կորեան  ավարտել էր զինիթահրթիռային համալիրների տեղկայումը` ԿԺԴՀ-ի հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար: