Կահիրեի Թահրիր հրապարակում արդեն նախագահի հազարավոր հակառակորդներ են հավաքվել: Հրապարակում այսօր`  հունիսի 30-ին խոշոր հանրավաք է անցակացվելու` նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականի պահանջով:

Բողոքի ակցիայի ժամկետը պատահական չէ ընտրված. լրանում է նախագահ Մուրսիի պաշտոնավարման մեկ տարին:Իրավիճակը երկրում լարված է: Անցած շաբաթ նախագահի կողմնակիցների եւ հակառակորդների բախումների արդյունքում երեք մարդ էր զոհվել: