Մոսկվայում «Праздник»  առեւտրական կենտրոնի սրճարաններից մեկում փոխհրաձգությամբ ուղեկցված ծեծկռտուքի արդյունքում երեք մարդ է տուժել, որոնք Հյուսիսային Կովկասից են: 

Դեպքի վայր ժամանած իրավապահները հատնաբերել են տուժածներին, որոնցից երկուսը վնասվածքներ են ստացել սառը զենքով, մյուսը` հրազենով: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակվողները փախչել են «BMW» մակնիշի մեքենայով: Միջադեպի հանգամանքները պարզվում են: