Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ ՍԵրժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Շնորհավորական հեռագրում Վ. Պուտինն ընդգծում է, որ  իր «վերջին հանդիպումները Հայաստանի նախագահի հետ նպաստել են երկկողմ քաղաքական երկխոսության հետագա զարգացմանը, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում կառուցողական համագործակցությանը, միջազգային ասպարեզում,  մասնավորապես` ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում, գործընկերային փոխգործակցությանը`ի շահ երկու երկրների ժողովուրդների, Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանը»: