Գերմանիայի արդարադատության նախարարությունը ԱՄՆ-ից բացատրություններ է պահանջել Եվրամիության գրասենյակների աշխատակիցներին գաղտնալսելու հետ կապված:

«Ամերիկյան կողմից պետք է բացատրություններ լինեն մամուլում այն հրապարակումների վերաբերյալ, ըստ որի ԱՄՆ –ում ԵՄ գրասենյակներում գաղտնալսումներ են իրականացել»,-ասել է Գերմանիայի արդարադատության նախարար Սաբինա Լոյտհոյսեր-Շնարենբերգերը:Ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն էր արձագանքել հրապարակմանը` հայատարարելով, որ եթե տվյալները ստույգ են, ապա «դա կբարդացնի ԵՄ եւ ԱՄՆ հարաբերությունները»:

Նշենք, որ գերմանական « Spiegel» ամսագիրն այսօր գրել էր, որ Ամերիկյան ազգային անվտանգության գործակալությունը Վաշինգտոնում եւ Նյու Յորքում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների նկատմամբ  «էլեկտրոնային հետապնդում» է իրականացնում: