Կահիրում այսօր տեղի ունեցած հանրահավքի մասնակիցները պահանջել են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Երկրի ղեկավարի եւ «Մահմեդական եղբայրների» հազարավոր հակառակորդներ այսօր` նախագահ Մուրսիի պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ իրենց դժգոհությունն են հայտնել եւ պահանջել իշխանությունը հանձնել պաշտպանության նախարարին:
Ի հակակշիռ նրանց` իսլամիստներն իրենց կողմնակիցներին են հավաքում Կահիերի Ռաբիա ալ Ադաուիա մզկիթի մոտ, հաղորդում է ԻՏԱՌ –ՏԱՍՍ-ը:Բանակն ու ոստիկանությունը գտնվում են պատրաստվածություն վիճակում, եւ դեռ նախօրեին է նախագահ Մուրսին խորհրդակցություն անցկացրել պաշտպանական գերատեսչության եւ ՆԳ նախարարի հետ: Միաժամանակ թե զինվորականները, թե իրավապահները չեն պատրաստվում միջամտել` հայատարարելով, որ պարզապես հետեւելու են իրավիճակին:





























