Այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 05.52-ին ահազանգ է ստացվել, որ Ե. Քոչարի եւ Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ Օղակաձեւ այգում, այրվում է կրպակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել` 06.12-ին: Վ. Գրիգորյանին պատկանող առեւտրի կրպակի դիմաց այրվել է հյութերի սառնարան եւ անձրեւանոց:





























