Սիրիական ընդդիմության գրոհայինները Հալեպ նահանգի Նուբլ քաղաքում հրաձգության են ենթարկել ուղղաթիռը, որը տեղափոխում էր Սիրիայի լուսավորության նախարարության աշխատակիցների եւ մանկավարժների: Նրանք Նուբլ եւ Զահրա բնակավայրերից դպրոցականների քննական տոմսերի պատասխաններն էին տեղափոխում: Հարձակման արդյունքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել: 7 մանկավարժներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Համաձայն վերջին տեղեկությունների, Հալեպ քաղաքում կառավարական բանակի զինծառայողները վերահսկողություն են սահմանել Սեյֆ Ադ-Դոուլյա եւ Ազ-Զինդիա թաղամասերի մի շարք շինությունների նկատմամբ, երբ ոչնչացվել են այնտեղ թաքնված գրոհայինները: Հալեպի Հին քաղաքում` Օմայանների մեծ մզկիթից դեպի հարավ զինծառայողները ոչնչացրել են մի քանի գրոհայինների: