Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուների քանակը հասել է 34-ի:
«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալների համաձայն` թեկնածուների թվում են նաեւ երկու թոշակառուներ:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային ընտրական կոմիտեն ընդունել է քաղաքապետի պաշտոնի համար պայքարող 30 թեկնածուների փաստաթղթեր: Մեկ թեկնածուի մերժել են գրանցել:
Գրանցման պրոցեդուրան ավարտին հասցնելու համար բոլոր թեկնածուները պետք է ներկայացնեն Մոսկվայի մունիցիպալ 110 պատգամավորների ստորագրությունները: Բացի այդ, ինքնառաջադրված թեկնածուները պետք է հավաքեն ավելի քան 73 հազար մոսկվացիների ստորագրություններ: Քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2013թ սեպտեմբերի 8-ին:





























