Բենինում ուղեւորատար ավտոբուսը գետն է ընկել, ինչից հետո 20 մարդ համարվում է անհայտ կորած: Միջադեպը տեղի է ունեցել Բենինի մայրաքաղաքի արվարձանում` Պորտո-Նովայում:
Ականատեսների վկայությամբ` ավտոբուսը կամրջից շրջվել է այն բանից հետո, երբ վարորդը փորձել է շրջանցել առջեւից գնացող ավտոմեքենային, փոխանցում է «ԱիՖ»-ը` վկայակոչելով AFP-ին:
«Առայժմ չգիտենք, արդյոք այնտեղ կան ողջ մնացածներ: Չեն հայտնաբերվել նաեւ մարմիններ` զոհերի թիվը հաստատելու համար, սակայն փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները»,-ասել է ՆԳ նախարարը: Փրկարարական օպերացիան շարունակվում է:



























