Հայաստանի Վերահսկիչ պալատի զեկույցը երկրի ներքաղաքական կյանքում հատուկ գործընթացների չի հանգեցնի: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Կարծում եմ` ՎՊ-ն կշարունակի ակտիվ գործունեության պատրանք ստեղծել, ընդ որում` փորձելով իր եզրակացությունների համար կայուն փաստացի հիմք ապահովել»,-կարծում է Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ Վերահսկիչ պակլատի` վերչերս ներկայացրած զեկույցն ու կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանի գնահատականները հասարակության շրջանում մեծ արձագանք եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի բավականին կտրուկ գնահատականն են առաջացրել: ՎՊ-ի տվյալներով` երկրի բյուջեի մեծ մասը ռիսկային գոտում է: «Երբ Վերահսկիչ պալատի նախագահը հայտարարում է, որ մեր բյուջի 70 տոկոսը` 701 մլրդ, ռիսկային գոտում է, ակնհայտ է, որ դա շատ սխալ եւ անհեռատես հայտարարություն է»,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա ՎՊ-ին ակտիվ աշխատելու կոչ է արել:





























