Մոսկվայում ոստիկանությունը պոկերի ընդհատակյա ակումբ է հայտնաբերել: Առաջնությանը 40 մարդ էր մասնակցելու, մուտքի տոմսի արժեքը եղել էր 15 հազար ռուբլի:
Խաղային հաստատությունը գտնվել է Խաղաղության պողոտայի բնակելի շենքի բնակարաններից մեկում: Այնտեղ կարող էին մուտք գործել միայն վստահելի հաճախորդները, որոնց հետեւում էին տեսահսկող սարքերի միջոցով: Ամեն մի հաճախորդ ուներ անձնական համարով քարտ, հայտնում է rbc-ն:
Ուժայինները հատուկ միջոցների կիրառմամբ բացել են դուռը: Բնակարանում 43 խաղացողներ են եղել: Առգրավվել են 7 հազար խաղաքարեր եւ 1,6 մլն ռուբլի, նաեւ պոկերի խաղային յոթ սեղան: Այս պահին ոստիկանությունը փնտրում է ապօրինի բիզնեսի կազմակերպիչներին: Հանցագործության փաստով կհարուցվի քրեական գործ:

























