Հայաստանում գնալով կրճատվում են շինարարության ծավալները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ 2009թ. առաջին կիսամյակում Հայաստանում շինարարության ծավալը կրճատվել է 53,5 տոկոսով եւ կազմել 124 մլրդ 593,7 մլն ՀՀ դրամ: Ընդ որում, ըստ ԱՎԾ-ի, հունիսին շինարարության աճ է գրանցվել։ Մայիսի համեմատ հունիս ամսվա ընթացքում շինարարության ծավալն աճել է 130,8 տոկոսով: Հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում շինարարության ծավալը կրճատվել է 21.9 տոկոսով եւ կազմել 401 մլրդ 28,1 մլն ՀՀ դրամ: Շինարարության ծավալի առավելագույն անկում նկատվել է հունվարին՝ 87,1 տոկոս, բայց դա բացատրվում է ձմռան փաստով: