Մոսկվայում անձրեւներով ուղեկցված սաստիկ քամին հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը 380 ծառ է տապալել: Ամենաշատը տուժել է Մոսկվայի արեւմտյան մասը, որտեղ ավելի քան 220 ծառ է տապալվել, «Ինտերֆաքսին» հայտնել է ռուսական մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:
Ըստ նրա՝ ժամը 18:00-ի սահմաններում լանդշաֆտային «Տյոպլի ստան» արգելոցում քամին ծառ է տապալել, որն ընկել է Բրյանսկի 23-ամյա բնակչուհու վրա, ստացված վնասվածքներից կինը տեղում մահացել է:
ՆՏՎ-ն ականատեսներին վկայակոչելով հայտնում է, որ կինը մահացել է սիրեցյալի գրկում: Վերջինիս խոսքով՝ իրենք արդեն ութ տարի հանդիպում էին:

























