Bell 260 ուղղաթիռը, շարժիչի հետ ունեցած խնդիրների պատճառով, կոպիտ վայրէջք է կատարել Մանհեթենում` Հուդզոն գետի վրա: Ոստիկանության տվյալներով` այն ուղղահայաց վայրէջք է կատարել 79-րդ փողոցի մերձակայքում: Ուղղաթիռում 5 մարդ է եղել` օդաչուն ու Շվեդիայից ժամանած մի ընտանիք: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:
Շվեդ տուրիստների փոխադրող ուղղաթիռը նրանց համար Նյու Յորքի տեսարժան վայրերում օդային էքսկուրսիա է կազմակերպել: Որոշ ժամանակ անց, զգալով, որ շարժիչը ինչ-ինչ թերություններ ունի, օդաչուն այն իջեցրել է գետի վրա: Օդաչուին ու զբոսաշրջիկներին ափ են տեղափոխել, գում է NEWSru.com-ը:
CBS հեռուստաալիքը տեղի ունեցածը մինի-հրաշք է կոչել` նկատի ունենալով 2009-ի համանման դեպքը, երբ 150 ուղեւոր փոխադրով Airbus А320-ը վթարային վայրէջք էր կատարել Հուդզոն գետի վրա:



























