Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության 49 միավոր տրանսպորտային միջոցներ կհանվեն աճուրդի: Համապատասխան որոշման նախագիծը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստի հաստատմանը:

Բոլոր մեքենաներն էլ ռուսական արտադրության են՝ ԳԱԶ, ՎԱԶ, «ՈւԱԶ», «ԿամԱԶ» եւ «ՊԱԶ»:  Մեքենաների մեծ մասը 1999-2002 թ.թ. արտադրության են: Մեքենաները կվաճառվեն դասական աճուրդով: «ԳԱԶ»-երի ու «ՎԱԶ»-երի մեկնարկային գինը միջինը մոտ 1.9-2 մլն դրամ է, «ՈւԱԶ»-ներինը՝ 3.5-4.5 մլն դրամ: «ԿամԱԶ»-ը գնահատվել է 3.3 մլն դրամ:

Բոլոր մեքենաների ընդհանուր արժեքը գնահատված է 126.5 մլն դրամ: