Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը հուլիսի 1-3-ն իրականացնում են «Այցելություն Արցախ» խորագրով ճանաչողական ուխտագնացությունը։
Հիմնադրամից հայտնում են, որ այն մանկավարժական համալսարանի ուսանողներին, ովքեր առիթ չեն ունեցել լինելու Արցախում, հնարավորություն է տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ, ծանոթանալ Արցախի պատմամշակութային հուշարձաններին, լինել թանգարաններում:
Ուխտագնացության մասնակիցները կծանոթանան նաեւ Արցախի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, կհանդիպեն այդտեղ գործող երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ուխտագնացությանը մասնակցում է բուհի տարբեր ֆակուլտետների շուրջ 50 ուսանող։





























