Երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հունիս ամսվա արդյունքներով արտասահմանյան գործուղումների կմեկնի 10 երիտասարդ գիտնական։
Աջակցությունը հատկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ։
Մասնավորապես, հուլիսի 1-5-ին Ասատուր Խուրշուդյանը Մադրիդում մասնակցում է Երկրաչափության, մեխանիկայի 7-րդ ամառային դպրոցին։
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում հուլիսի 1-ին մեկնարկել է Տղամարդու առողջություն 9-րդ կոնգրեսը, որին ներկա է նաեւ Հայաստանը ներկայացնող Սեւադա Հակոբյանը:
Նարեկ Ասատրյանը հուլիսի 2-9-ին Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում կմասնակցի Ամառային տնտեսագիտական միջազգային 17-րդ դպրոցին։
Հենրիկ Ներսիսյանը հուլիսի 14-23-ն Իսպանիայի Սանֆրանս-Էստասիոն քաղաքում կմասնակցի Աստղաֆիզիկայի միջազգային դպրոցին։
Հուլիսի 22-26-ը Ճապոնիայում կանցկացվի ՙԷդիսոն 18՚ ծրագիրը, որին մասնակցության իրավունք է ստացել Մկրտիչ Երանոսյանը։
Սարգիս Աղայանն օգոստոսի 7-11-ը Հայաստանը կներկայացնի Վիլնյուսում կայանալիք Մալարիայի եւ վայրի բնության մակաբույծների միջազգային կոնֆերանսին։
Օգոստոսի 12-15-ը Շվեդիայի Կուպսալա քաղաքում տեղի կունենա «SGA Biennial meeting 12» գիտաժողովը։ Այստեղ իր մասնակցությունը կունենա Սամվել Հովակիմյանը։
Անի Ասատրյանը սեպտեմբերի 1-5-ը Հայաստանը կներկայացնի Իռլանդիայի Դուբլին քաղաքում կայանալիք Եվրոպական ռադիացիոն ուսումնասիրության 40-րդ գիտաժողովին։
Սեպտեմբերի 23-27-ն Ահարոն Վարդանյանը եւ Արփինե Առուշանյանը Գերմանիայի Մյունսթեր քաղաքում կմասնակցեն Արեւելագերմանական ընկերակցության 32-րդ միջազգային գիտաժողովին։





























