Ադրբեջանի իշխանությունները տեղյակ են Սիրիայում ռազմական գործողություններին ադրբեջանցի վարձկանների մասնակցության մասին: Այսօր` հուլիսի 1-ի մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Նորավանք» գիտակրթական կենտրոնի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի` Ադրբեջանը միացել է իսլամական արմատական ինտերնացիոնալին, որտեղ որոշակի դիրք է զբաղեցնում: Սակայն Ադրբեջանի մասնակցությունը արմատական իսլամիզմին շատ երկակի է, քանի որ արմատական միտումների աճը տանում է դեպի Ադրբեջանի թուլացում, կարծում է փորձագետը: «Դա ոչ մի լավ բան չի գուշակում», - նշել է Հարությունյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը միատարր շիական պետություն չէ:
Ավելի վաղ բազմիցս լուրեր էին ստացվել Սիրիայում ընդդիմության կողմում մարտնչող ադրբեջանցի վարձկաններին ոչնչացնելու վերաբերյալ:





























