Տաթեւի վանքի մոտ տեղակայված բիոզուգարանն արդեն 2 շաբաթ է՝ սկսել է աշխատել: Այդ մասին այսօր՝ հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:
Նրա խոսքով՝ բիոզուգարանն իրենց չի պատկանում, սակայն ուրախ են, որ այն վերջապես աշխատում է, եւ խնդիրներ չեն առաջանում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մոտ 100 մլն դրամ է հատկացրել 2 բիոզուգարանների ձեռքբերման համար, որոնք տեղադրվել են Տաթեւի վանքի եւ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: Տեղադրումից հետո որոշ ժամանակ դրանք չէին աշխատում, ինչը հարուցել էր հանրության տարակուսանքը:





























