Երեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել քաղաքում կառուցվող թեքահարթակների ցանկը, հասցեներն ու նախահաշվարկը:
«Բարեւ Երեւան» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Երեւանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200 000 դրամ արժողությամբ, եւ Երեւանի բյուջեից 20 մլն դրամ է նախատեսվել դրա համար:
«Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել յուրաքանչյուր թեքահարթակի նախահաշիվն ու բոլոր ֆինանսական հիմնավորումները, այն հասցեները, որտեղ նախատեսվել են կառուցել այդ թեքահարթակները, եւ ըստ հասցեների՝ թեքահարթակների չափերը»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























