Հուլիսի 2-ին, Հայաստանի տարածքի մեծ մասում, հիմնականում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է  կարկուտ: Քամին` արեւմտյան 2-7 մ/վր, որը կարող է հասնել մինչեւ 15-20 մ/վայրկյանի:  Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կնվազի 5-7 աստիճանով: 

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, ցերեկը՝ +32+34 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Կոտայքում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Գեղարքունիքում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Լոռիում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +22+26,

Տավուշում` գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +25+29, 

Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +28+32, 

Արարատում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+34,

Արմավիրում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+34,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+35, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+25, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +23+27: