Բաքվից Անթալիա մեկնող Turkish Airlines-ի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում: Այս մասին հայտնել են Բաքվի միջազգային օդանավակայանից:
Ըստ տեղի լրատվամիջոցների` «Բոինգ -738» օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը տեխնիկական չնչին անսարքություններն են եղել: Օդանավակայանի աղբյուրը նշել է, որ օդանավի դուռը հերմետիկ փակ չի եղել, ինչն էլ օդաչուներին ստիպել է օդանավակայան վերադառնալ թռիչքից անմիջապես հետո:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` օդանավում 181 ուղեւոր է եղել: Անսարքություններն արդեն հարթվել են, եւ օդանավը առաջիկա կես ժամում կմեկնի Անթալիա: Ըստ տեղեկությունների` տուժածներ չկան:



























