Հայաստանում սկսվել է «Ժառանգորդ» օպերացիան: Նման կարծիք հայտնեց PR-տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Նա ընդգծեց, որ այդ կարծիքին էր ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից առաջ, այնպես էլ դրանից հետո. «Ավելի վաղ ես արդեն իմ կարծիքը հայտնել էի Tert.am-ին տված հարցազրույցին, եւ կարծիքս չի փոխվել»:
Նրա խոսքով` ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի գնահատել ոչ որպես «կոմպրոմատների պատերազմ», ոչ է պոպուլիզմ:
Միաժամանակ գոյություն ունի արտաքին ճնշում` կապված Մաքսային միություն, Եվրասիական միություն մտնելու հետ` մի կողմից եւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ` մյուս կողմից: Այս համատեքստում իշխանության բեւեռներից յուրաքանչյուրը փորձում է ուժ ցուցադրել, որպեսզի հաջորդ ընտրությունները, առաջիկա ընտրությունը լինելու է 2017 թ. խորհրդարանական ընտրությունները, ծառայեն հենց իրենց կլանից իշխանության ժառանգորդի պատրաստմանը: Նրա կարծիքով, Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, օֆշորային ընկերությունների մասին պատմությունը պետք է դիտարկել այս համատեքստում, եւ սրանք ընդամենը առաջին ծաղիկներն են:





























