Ոստիկանության համակարգում այսօր՝ հուլիսի 1-ին նոր նշանակում է եղել: NEWS.am-ը քիչ առաջ տեղեկացել է, որ Գյումրու նորաբաց Կումայրու բաժնի պետ է նշանակվել Գեւորգ Թադեւոսյանը, ով մինչ այդ Ախուրյանի բաժնի ղեկավարն էր:

Հիշեցնենք, որ վերջերս Ոստիկանության Գյումրիի ու Վանաձորի բաժիններում կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան:

Գյումրիում ու Վանաձորում ոստիկանության նոր բաժիններ բացվեցին: Մինչ այս Գյումրիում մեկ բաժին եւ կից երեք բաժանմունք է գործել, իսկ Վանաձորում մեկ բաժին ու մեկ բաժանմունք: Աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ոստիկանապետի հրամանով այսուհետ երկու քաղաքներում կգործեն միայն երկուական ինքնուրույն բաժիններ: Գյումրիում ոստիկանության Մուշ եւ Կումայրի բաժինները, իսկ Վանաձորում՝ Բազում եւ Տարոն: Նշենք, որ Մուշի բաժինը շարունակում է ղեկավարել Սարգիս Մարտիրոսյանը, ով Երեւանի Կոնտրոնի նախկին պետն էր: Այսինքն, Գյումրին ու Վանաձորը այսուհետ կունենան երկուական ոստիկանապետեր: