Թուրքիայի զինված ուժերում ծառայողների թիվը 2013-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 646 հազար 218 մարդ։

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած տեղեկության մեջ նշվել է, որ, որ զինված ուժերում ծառայության մեջ գտնվում է 346 գեներալ եւ ծովակալ (նախորդ տարի՝ 362-խմբ)։

Թուրքիայի զինված ուժերում ծառայում են 38 հազար 938 սպա, 95 հազար 6 ենթասպա, 46 հազար 299 սերժանտ, 380 հազար 38 զինվոր։

Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերում ծառայողների եւ քաղաքացիական աշխատողների թիվը կազմում է 646 հազար 218 մարդ։

2012-ի ապրիլի դրության Թուրքիայի զինված ուժերի թիվը կազմել էր 726 հազար 67 մարդ։

Նշենք, որ Թուրքիան իր զինված ուժերի թվաքանակով ՆԱՏՕ-ում 2-րդն է ԱՄՆ-ից (1 մլն 350 հազար ) հետո։