Ամերիկացի նախկին զինվորական բժիշկը կես դար անց վիետնամցուն է վերադարձրել անդամահատված ձեռքը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է այդ ձեռքից: Դրա համար բժիշկը մեկնել է Վիետնամ:

1966թ. Սեմ Աքսելրադը վիետնամցու ձեռքն իր հետ բերել էր Հյուսթոն: Բարդ է ասել, թե ինչն էր ստիպել ամերիկացի բժիշկներին մաշկազերծել ձեռքը, իսկ ոսկորները միացնել հաղորդալարով, բայց ամերիկացի յուրաքանչյուր զինվոր նման տարօրինակ մի «ավար» ունի, հայտնում է Fox News-ը:

Հուլիսի 1-ին բժիշկը ձեռքի մնացորդները վերադարձրել է «օրինական տիրոջը»՝ Նգուեն Կուեն Հինին, ով այժմ 73 տարեկան է, իսկ վերջույթը կորցրել է 1966թ. Հոկտեմբերին:

Գնդակը դիպել էր ձեռքին, բայց 27-ամյա զինվորին հաջողվել էր թաքնվել թշնամուց: Նա փորձել էր թաքնվել, սակայն գտել էին եւ տեղափոխել ամերիկյան զինվորական հոսպիտալ: Բժիշկ Աքսելրադը անդամահատել էր ձեռքը: Բժիշկը պատմել է, որ այսքան տարի ձեռքը պահել է՝ որպես բարի գործի առհավատչյա: